ք. Երևան, Հերացու փ. 2ա

Հեռախոս: +374099013033, +374077013022

ԻՆՉՈՒ ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Ինչու VisConstruction

″ՎԻՍ″ կառուցապատող ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Հիմնադրումից մինչ օրս ընկերությունն անմիջական մասնակցություն է ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձևավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը: Տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում: Նոր և բարդ ծրագրերի նախաձեռնում և հետևողական իրագործում, խնդիրների գլոբալ մոտեցում՝ համաշխարհային տենդեցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան, ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ ″ՎԻՍ″ ՍՊԸ-ն իր գործունեության տարիների կարճաժամկետ ընթացքում հասավ բարձր հաջողությունների, ապահովելով պարբերական զարգացում:

Ընկերությունը մշտապես կատարելագործվում է բավարարելով հաճախորդների պահանջները: Մեր կողմից կառուցվող շենքերն առանձնանում են իրենց ճարտարապետական յուրօրինակ ոճով և հետաքրքիր լուծումներով: "ՎԻՍ" ընկերությունը նրանց համար է ովքեր ձգտում են լինել առաջինն ու լավագույնն ամենուրեք: Հենց այս սկզբունքների շնորհիվ էլ հասարակության շրջանում իրականացրած հարցումների արդյունքում ″ՎԻՍ″ ընկերությունը ճանաչվել է լավագույն կառուցապատող ընկերություններից մեկը: Մեր առաքելությունն է՝ առաջնակարգ ծառայություներ, արդյունավետություն և արհեստավարժություն: Մեր նպատակն է կանխորոշել և իրագործել Ձեր ցանկությունները:

0

Տարիների փորձ

0

Ինֆորմացիա

0+

Շահագործումը

0

Մրցանակներ